«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը «Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։ Բանն այն է, որ նա ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները, քանզի Երևանի ավագանու կանոնադրության համաձայն՝ քաղաքապետի երդմնակալության արարողությունը Ավագանու հատուկ նիստ է, որը իրավազոր է համարվում, երբ ներկա է Ավագանու