Կունենանք աննախադեպ՝ 94 միլիարդ դրամի մակարդակի պահուստային ֆոնդ․Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
Չհաշված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսվելիք միջոցները՝ մենք կունենանք աննախադեպ՝ 94 միլիարդ դրամի մակարդակի պահուստային ֆոնդ:
Այդ մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ սա բավարար կլինի ապահովելու հիմնական ռիսկերի կառավարումը և ապահովելու բոլոր ծախսային պարտավորությունների կատարումը և ծրագրերի իրականացումը նույնիսկ լուրջ ցնցումների դեպքում։
«Բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսը, որի հետևանքով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին կկազմի 48,4 տոկոս:
Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել Կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար անհրաժեշտ ծախսերը դուրս չմղող մակարդակ»,- նշեց նախարարը։