Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղ չկա, ուր Իսրայելը չկարողանա հասնել
![Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղ չկա, ուր Իսրայելը չկարողանա հասնել](https://gdb.rferl.org/7a098a89-3e72-41c7-8d52-be5866998a65_cx0_cy11_cw0_w800_h450.jpg)
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 15-ին այցելել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանի սահմանին մոտ գտնվող Zikim ռազմակայան։
Զինվորականների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե «Գազայում տեղ չկա, ուր Իսայլելը չի հասնի»։
«Մենք կոչնչացնենք «Համաս»-ը (ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) ու կվերադարձնենք մեր պատանդներին», - ասել է նա։