Նռնակով զինված ավազակային հարձակում Էջմիածնում. 29-ամյա տղամարդը մտել է բանկ, նռնակի օղակը քաշել ու պայթեցնելու սպառնալիքով գանձապահից գումար պահանջել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որը օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևով հանգուցալուծվել է ոստիկանության ծառայողների կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամ 05:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության ծառայողները գրագետ օպերացիայի արդյունքում կանխել են Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 14/79 հասցեում գտնվող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում զինված …
The post Նռնակով զինված ավազակային հարձակում Էջմիածնում. 29-ամյա տղամարդը մտել է բանկ, նռնակի օղակը քաշել ու պայթեցնելու սպառնալիքով գանձապահից գումար պահանջել appeared first on ԳԱԼԱ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որը օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևով հանգուցալուծվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամ 05:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության ծառայողները գրագետ օպերացիայի արդյունքում կանխել են Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 14/79 հասցեում գտնվող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում զինված ավազակային հարձակումը:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակով զինված մտել է նշված բանկ և նռնակի օղակը քաշելով և այն պայթեցնելու սպառնալիքով բանկի 23-ամյա գանձապահից պահանջել է դրամապահոցում գտնվող ամբողջ գումարը իրեն տալ:
Բարեբախտաբար, գանձապահը նույնպես զգոն է եղել ու ժամանակին դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները կարողացել են վնասազերծել կասկածյալին, ում այնուհետև ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդ է, ում անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում:
Ոստիկանները կարողացել են նաև վնասազերծել մարտական նռնակը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Նռնակով զինված ավազակային հարձակում Էջմիածնում. 29-ամյա տղամարդը մտել է բանկ, նռնակի օղակը քաշել ու պայթեցնելու սպառնալիքով գանձապահից գումար պահանջել appeared first on ԳԱԼԱ.