ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը և երբևէ խոսք չի գնացել արտատարածքային միջանցքերի ձևավորման մասին․ Զախարովա
«ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, տարածաշրջանի այդ հատվածի վերաբերյալ մենք խոսում ենք երթուղիների մասին, որոնք անցնում են Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այս հարցով Ռուսաստանի ճնշումների մասին խոսակցություններին։