Կոռումպացված ռեժիմները զենքերն օգտագործում են ոչ թե իրենց երկրների օրինական ինքնապաշտպանության, այլ` իրենց ռեժիմները պաշտպանելու համար. Մարիա Կարապետյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ նիստում, երբ քննարկվել են կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի մեխանիզմները, անվտանգության սպառնալիքները: «Շնորհակալ եմ, տիկին փոխնախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Հայաստանում: Մեր այս նիստի թեման կոռուպցիայի եւ անվտանգության սպառնալիքների միջեւ կապն է: Այս առումով, իհարկե,