Մարզերում պարեկները 4 տասնյակից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձյան պատճառով անանցանելի դարձած ճանապարհներից
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի ճանապարհներին. ուժեղ ձյուն է տեղում, ինչի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, կամ չեն կարողանում շարժվել, կամ ստեղծում են վթարային իրավիճակներ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայություն են կատարում միայն Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի գումարտակների պարեկները, ովքեր արդեն …
The post Մարզերում պարեկները 4 տասնյակից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձյան պատճառով անանցանելի դարձած ճանապարհներից appeared first on ԳԱԼԱ.
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի ճանապարհներին. ուժեղ ձյուն է տեղում, ինչի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, կամ չեն կարողանում շարժվել, կամ ստեղծում են վթարային իրավիճակներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայություն են կատարում միայն Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի գումարտակների պարեկները, ովքեր արդեն մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ են հրելով դուրս բերել անվտանգ վայր։ Բարձիթողի վիճակում է գտնվում նաև Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրից դեպի Տավուշի մարզ՝ Դիլիջանի թունելի սկզբնամասի ավտոճանապարհը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով պարեկներն անցել են ուժեղացված ծառայության:
Գեղարքունիքի պարեկները 25-ից ավելի ավտոմեքենա հրելով դուրս են բերել անվտանգ վայր։ Պարեկները Դիլիջանի թունելի սկզբնամասում ուժեղացված ծառայություն են կատարում և վարորդների անվտանգությունից ելնելով արգելում են բեռնատարների շարժը դեպի Տավուշի մարզ։
Նույն բարձիթողի վիճակն է նաև Տավուշի մարզի Դիլիջան, Դիլիջան-Վանաձոր ճանապարհներին, որտեղ միայն աշխատանքներ են կատարում տեղի պարեկները։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե Պարեկային ծառայությունը օպերատիվ չգործեր ու ժամանակին վարորդներին չհորդորեին, որ երթևեկեն դանդաղ, ապա հնարավոր է տեղի ունենային ավտովթարներ, այդ թվում՝ շղթայական, ու այդ դեպքում մեղավորներն առաջին հերթին ոչ միայն ճանապարհը սպասարկողներն էին, այլև այն վարորդները, ովքեր եղանակային այս պայմաններում երթևեկում են ամառային անվադողերով։
The post Մարզերում պարեկները 4 տասնյակից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձյան պատճառով անանցանելի դարձած ճանապարհներից appeared first on ԳԱԼԱ.