Եթե հայ-իրանական սահմանը վերանում է, Հայաստանը կորցնում է հետաքրքրությունն աշխարհի համար. քաղաքագետ
Արտաքին վեկտորը փոխելու Հայաստանի քաղաքականությունն ակնհայտ է,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նիստին չմասնակցելու Երևանի որոշմանն ու խնդրանքին, որ օրակարգից հանեն Հայաստանին օգնելու հարցը: «Այո, ՀԱՊԿ-ից մեզ օգուտ չկա, բայց դուրս գալը կարող է ավելի շատ վնասել, երբ չկա հակակշիռ, որն առայժմ չենք տեսնում. տեսնում ենք Արևմուտքի կողմից …
The post Եթե հայ-իրանական սահմանը վերանում է, Հայաստանը կորցնում է հետաքրքրությունն աշխարհի համար. քաղաքագետ appeared first on ԳԱԼԱ.
Արտաքին վեկտորը փոխելու Հայաստանի քաղաքականությունն ակնհայտ է,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նիստին չմասնակցելու Երևանի որոշմանն ու խնդրանքին, որ օրակարգից հանեն Հայաստանին օգնելու հարցը:
«Այո, ՀԱՊԿ-ից մեզ օգուտ չկա, բայց դուրս գալը կարող է ավելի շատ վնասել, երբ չկա հակակշիռ, որն առայժմ չենք տեսնում. տեսնում ենք Արևմուտքի կողմից միայն հայտարարություններ և զենքի խորհրդանշական խմբաքանակ: Հայաստանն անվտանգային այլ համակարգում ինտեգրվել կարող է տարիների ընթացքում, այլ հարց է՝ մենք դրա ժամանակն ունենք, թե՝ ոչ»,-նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ վեկտորի փոփոխությունը շատ վտանգավոր է, որովհետև Հայաստանն այս պահին շատ խոցելի վիճակում է. «Աշխարհն էլ շատ լուրջ տուրբուլենտության փուլում է, մեր շուրջը պատերազմի օջախներ են և հաջորդ օջախը կարող է մեր տարածաշրջանը լինել, սրանից պետք է խուսափել, և վեկտոր փոխելիս՝ այս ելակետից քննարկել հարցը»:
Բաղդասարյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը կամ պետք է կատարի իր պարտավորությունները, կամ Բաքվի միջոցով ստիպելու է, որ Հայաստանը շարունակի մնալ այդ կառուցում և ընդհանարապես երես թեքի Արևմուտքից. «Նրանք կարծես թե որդեգրել են Ադրբեջանի միջոցով ստիպելու ճանապարհը, սա շատ վատ է, բայց Հայաստանը պետք է հաշվի առնի՝ կարողանալո՞ւ ենք դիմակայել, թե՞ պատերազմի ենք դուրս գալու ամբողջ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի դեմ: ՀԱՊԿ-ը վատն է, բայց նրա հետ թշնամությունից մենք շահելո՞ւ ենք, թե՞՝ տուժելու»:
Քաղաքագետի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման դիմաց Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից չափազանց մեծ գին են ուզում:
«Նրանք ուզում են անխափան արտատարածքային միջանցք, ուզում են, որ Հայաստանի տարածքի կեսը բնակեցված լինի ադրբեջանցիներով, նաև որ Հայաստանը դառնա Թուրքիայից տնտեսապես կախված և որևէ ռազմավարական հետաքրքրություն չներկայացնող երկիր, որովհետև եթե հայ-իրանական սահմանը վերանում է, Հայաստանը կորցնում է իր հետաքրքրությունն ամբողջ աշխարհի համար»,-ընդգծեց Բաղդասարյանը:
The post Եթե հայ-իրանական սահմանը վերանում է, Հայաստանը կորցնում է հետաքրքրությունն աշխարհի համար. քաղաքագետ appeared first on ԳԱԼԱ.