Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան (տեսանյութ)
Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը․
«Այդ «խորքային պետության» մեջ կան բիզնես, քաղաքական շրջանակներ, ԶԼՄ-ներ։ Փոքր երկրի դեպքում չի կարող չկառավարվել դրսից՝ ուժային կենտրոններից։ ՀՀ իշխանություններն էլ սպասարկում են այդ կենտրոնների շահերը։
ՀՀ-ում 2018-ին իշխանության բերված անձինք, որպես զենք կիրառում են թմրեցուցիչ գաղափարներ՝ ռիսկերի կառավարում, հանդուրժողականություն, որոնք թմրեցնում և բթացնում են հանրության զգոնությունը։ Իշխանությունն ասում է, որ անընդհատ հանձնում է՝ ինչ որ բան փրկելու համար։
Էջմիածինը հանձնելու պահը գա, իշխանությունը կասի դա ևս Երևանը փրկելու համար էր։ Անոմալիա է, երբ անվտանգային բարդ միջավայրում երկիրը ղեկավարում է լեգիտիմություն չունեցող ուժը»,-նշել է Դեմոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․