Բախվել են հիվանդ տեղափոխող ՇՕ մեքենան ու Mercedes-ը. մեքենաները բախվել են նաև գազատար խողովակին
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնության ավտոմեքենան …
The post Բախվել են հիվանդ տեղափոխող ՇՕ մեքենան ու Mercedes-ը. մեքենաները բախվել են նաև գազատար խողովակին appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, ով վթարից հետո քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
The post Բախվել են հիվանդ տեղափոխող ՇՕ մեքենան ու Mercedes-ը. մեքենաները բախվել են նաև գազատար խողովակին appeared first on ԳԱԼԱ.