Վիճաբանություն-ծեծկռտուք երևանյան գիշերային ակումբներից մեկում. 37-ամյա և 33-ամյա եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com
Նոյեմբերի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում Եղվարդի բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ, որոնց մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Հմայակ Գալստյանն է և 33-ամյա Գևորգ Գալստյանը: Վերջիններս հիվանդանոցում չէին հայտնել իրենց ինքնությունը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն նրանց և ակումբի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 30-ամյա Աղասի Գալստյանի միջև:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց դիմած Հ. և Գ. Գալստյանները հարազատ եղբայրներ են: