Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Iveco և Scania մակնիշի բեռնատարները. ճանապարհն ամբողջությամբ փակվել է
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով …
The post Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Iveco և Scania մակնիշի բեռնատարները. ճանապարհն ամբողջությամբ փակվել է appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է՝ դառնալով ոչ երթևեկելի, ինչի համար էլ տեղում ուժեղացված ծառայության են անցել պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
ս
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Iveco և Scania մակնիշի բեռնատարները. ճանապարհն ամբողջությամբ փակվել է appeared first on ԳԱԼԱ.