Անհավատալին այսօր իրականություն է
1990-ին Անկախության հռչակագիրն ընդունելիս դժվար թե որևէ մեկը հավատար, որ մեկ օր այդ փաստաթուղթը կընթերցենք դառնությամբ: Այս օրերին Հայաստանի իշխանություններն ակտիվորեն գովազդում են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումից՝ «Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը»: Շաբաթներ առաջ Կառավարությունն