ՀԱՄԱՍ-ը կորցնում է վերահսկողությունը Գազայի հատվածում․ Իսրայելի պաշտպանության նախարար
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կորցնում է վերահսկողությունը Գազայի հատվածում, իսկ նրա կողմնակիցների զինված խմբավորումները կորուստներ են կրում։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«ՀԱՄԱՍ-ը կորցնում է վերահսկողությունը, կորուստներ է կրում, և դրան հասնում ենք Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորների վճռական և հզոր գործողությունների շնորհիվ։ Նրանք գործում են օդից, ծովից և ցամաքից՝ համաձայնեցնելով գործողությունները հետախուզության հետ: Մեր արդյունքները շատ նշանակալից են, տպավորիչ և ճշգրիտ»,- ասել է նա։