Բրյուսել այցի ընթացքում Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում. ԱԳՆ-ն ամփոփում է նախորդ շաբաթը
Հերթական՝ գուցե 2023 թվականի՝ այցերով և միջոցառումներով հագեցած վերջին շաբաթը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում. ???? Դեկտեմբերի 11-12-ը կայացել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել և մասնակցությունը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. առանձնահատուկ ձևաչափ հանգամանալից քննարկելու ՀՀ-ԵՄ հեռանկարները և տարածաշրջանային հարցեր։ Տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը, որի ժամանակ ՀՀ