Մահացել է Քուվեյթի էմիրը. նոր էմիր է հռչակվել նրա 83-ամյա եղբայրը
Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է հռչակել 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին՝ նրա ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը: «Նախարարների խորհուրդը թագաժառանգ արքայազն Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին էմիր է հռչակել»,-ասված է ուղերձում, որն ընթերցվել է հեռուստատեսությամբ։ Ավելի վաղ Էմիրի գրասենյակային գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ