Վրացական համարանիշերով մեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի
Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում Երևան–Ապարան ավտոճանապարհի` Ագարակ գյուղի հատվածում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավտոմայրուղու այդ հատվածում այս պահին մեծ թվով մեքենաների կուտակում է։
Օրեր առաջ վրացական համարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք նշում էին, որ կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: