Ռեալ Սոսյեդադ-Բետիս․ Զախարյանը մեկնարկային կազմում է
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կկայանա Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Բետիս» հանդիպումը։ Խաղը կկայանա Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:15-ին:
Մեկնարկային կազմերը.
«Ռեալ Սոսյեդադ»․ Ռեմիրո, Տրաորե, Սուբելդիա, Լե Նորման, Տիրնի, Սուբիմենդի, Մերինո, Զախարյան, Կուբո, Օյարսաբալ, Սադիկ:
Բետիս. Սիլվա, Պեսելլա, Ռիադ, Աբներ, Ալտմիրա, Ռոկա, Իսկո, Ռուիբալ, Պերես, Աբդե, Խոսե:
Այս պահին «Ռեալ Սոսյեդադը» 6-րդ տեղում է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ 16 խաղում վաստակելով 29 միավոր։ Նույնքան հանդիպումներից հետո «Բետիսը» 26 միավորով 7-րդ տեղում է: