«Նույնիսկ 7-րդ զգայարանով էլ չէինք զգում, որ կարող ենք Արցախը թողնել, դա երևի մեկ օրվա, ժամերի մեջ եղավ». Լեսմոնիա Օհանջանյան
68-ամյա Լեսմոնիա Օհանջանյանի համար գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից Գորիս, տևել է մոտ 40 ժամ. Նա դա համարում է դժոխքի ճանապարհն անցնելու 40 ժամեր։ Մեքենաների շարասյունը՝ հղի կանանցով, ծերերով ու երեխաներով, մինչ օրս նրա աչքի առաջ է։