Կրոսը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական
Տոնի Կրոսը կարող է վերսկսել կարիերան Գերմանիայի հավաքականում։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը լրջորեն դիտարկում է Գերմանիայի հավաքական վերադառնալու և Եվրո 2024-ում հանդես գալու հնարավորությունը, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Կրոսը հայտարարել էր ազգային հավաքականից հեռանալու մասին 2021 թվականին՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Գերմանիան Եվրո-ն կընդունի 2024 թվականին։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։