«Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա է անում քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները շրջափակել են շենքը
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մինչ ավագանու նիստի մեկնարկը, ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի:
Եթե ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով չմասնակցեն նիստին, ապա քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Երևանի քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված։