Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ագուլիսի կոտորածի և հայաթափման 104-ամյակի կապակցությամբ
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ագուլիսի կոտորածի և հայաթափման 104-ամյակի կապակցությամբ։ «Օրերս լրացավ Նախիջևանի Վերին և Ներքին Ագուլիս հայկական գյուղերի կոտորածի ու հայաթափման 104 ամյակը։ 1919թ․ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը, ինչպես Նախիջևանի մյուս հայկական բնակավայրերը հայտնվել էին ադրբեջանական զորքերի թիրախում։ Ագուլիսում տեղի ունեցած հայկական սպանդի նույնիսկ ամենահպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս մի