Երևանի քաղաքապետը մեկնաբանել է վճարովի ավտոկայանատեղիների թանկացման հարցը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիների վճարի թանկացման հարցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա անհրաժեշտ է համարել Երևանի կենտրոնում ավտոմեքենաների տեղաշարժի բեռնաթափումն ու հանրային տրանսպորտի հնարավորությունները զարգացնելը՝ նշելով, որ վճարովի ավտոկայանատեղիների թանկացման խնդիրը պետք է դիտարկել այդ տրամաբանությամբ։ «Տարեցտարի մեզ մոտ անհատական ավտոմեքենաների քանակը էականորեն աճում է։ Այս քաղաքը […]
The post Երևանի քաղաքապետը մեկնաբանել է վճարովի ավտոկայանատեղիների թանկացման հարցը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիների վճարի թանկացման հարցին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա անհրաժեշտ է համարել Երևանի կենտրոնում ավտոմեքենաների տեղաշարժի բեռնաթափումն ու հանրային տրանսպորտի հնարավորությունները զարգացնելը՝ նշելով, որ վճարովի ավտոկայանատեղիների թանկացման խնդիրը պետք է դիտարկել այդ տրամաբանությամբ։
«Տարեցտարի մեզ մոտ անհատական ավտոմեքենաների քանակը էականորեն աճում է։ Այս քաղաքը ռեզինից չի, չենք կարող ձգել և այդ բոլոր ավտոմեքենաները տեղավորել։ Հետևապես, պետք է ինչ-որ միջոց ձեռնարկենք, որպեսզի ավտոմեքենաների քանակը փորձենք նվազեցնել»,-ասաց Ավինյանը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հանրային տրանսպորտի համակարգային զարգացումը, ավտոբուսային գծերի ավելացումն, այդ թվում նաև ի հաշիվ «Կարմիր գծեր»-ի և մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենաների շարժի սահմանափակումը։
The post Երևանի քաղաքապետը մեկնաբանել է վճարովի ավտոկայանատեղիների թանկացման հարցը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.