Սանոսյանը Տավուշի մարզպետի հետ հյուսիսարևելյան սահմանագոտու հենակետեր է այցելել
Սանոսյանը Տավուշի մարզպետի հետ հյուսիսարևելյան սահմանագոտու հենակետեր է այցելել:
Այս մասին Սանոսյանը գրել իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր:
Նախ հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։
Այնուհետեւ, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:
Շնորհավորել ենք զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն»,- գրել է նա: