ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի դառնա․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի դառնա։
«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չէ և չի լինելու: Դա այդպես էլ կմնա», - ասել է Շոլցը X-ում հրապարակված տեսահոլովակում:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ վերածվի պատերազմի Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև: Մենք համաձայն ենք դրա մասին մեր բոլոր դաշնակիցների հետ»,- ընդգծել է նա։