Իրականում Հայաստանի տնտեսական աճն ավելի շատ պայմանավորված է ոչ թե Փաշինյանի, այլ Պուտինի ուղերձով․ «ՉԻ»
Բայց մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականը բացառիկ չէ։ Քաջ Նազարն էլ էր, չէ՞, ուղերձ հղում, որ արևը ծագի արևելքում ու մայր մտնի արևմուտքում, որ ցերեկը լույս լինի, գիշերը՝ մութ, և այդպես շարունակ։ Ու նրան հաստատ թվում էր, թե հենց իր ուղերձների շնորհիվ էլ այդ ամենը տեղի է ունենում։