ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Վրաստան այցելելու պլանների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շուտով կարող է այցով մեկնել Վրաստան:
Այս մասին նա հայտարարել Է հինգշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, առաջիկայում ևս մեկ անգամ կայցելեմ երկիր՝ մեր գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար։
Վրաստանին ուղղված իմ ուղերձը բարեփոխումներն են, որոնք, իհարկե, կարևոր են։ ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, և կարևոր է, որ Վրաստանը համապատասխանի այդ չափանիշներին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին»,-ասել է նա ։
Ստոլտենբերգի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է և, ինչպես եվրոպական բոլոր երկրները, իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ճանապարհը: