Միգրացիայի կառավարման թվայնացումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի. Արմեն Ղազարյան
Մարտի 11-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցել է Միջազգային միգրացիայի վերանայման ֆորումին։ Ֆորումի շրջանակներում միգրացիայի հարցերով ՄԱԿ-ի ցանցը կազմակերպել էր երկու բազմակողմանի խորհրդակցություն՝ նախապատրաստվելով Տարածաշրջանային վերանայմանը: Շահագրգիռ կողմերը կոչ են արել ներառել քաղաքացիական հասարակությանը և արհմիություններին՝ GCM-ի իրականացման և վերանայման բոլոր քայլերում, ինչպես նաև ներգրավել միգրանտներին և նրանց կազմակերպություններին՝ իրենց