Добавить новость
World News in Armenian



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Կառուցելով կամուրջներ. «Ինձ համար նշանակություն չունի, թե մարդն ինչ սեռի, կրոնի, կողմնորոշման, ազգային պատկանելության է, ես բժիշկ եմ»

Աշխատելով որպես բժիշկ՝ սկսում ես ավելի խորությամբ պատկերացնել բժշկության անզորությունը, իսկ բուժառուները երբեմն հրաշքի են սպասում, բայց բժշկի հնարավորությունները սահմանափակ են։ Գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 2000 վիրահատություն կատարած վիրաբույժ Հայկ Հարությունյանը աշխատանքում բազմաթիվ դժվարություններ ու հուսահատության պահեր է ունեցել, բայց երբեք չի զղջացել մասնագիտության ընտրության համար։  «Մեր ոլորտում դժվարություններն ու խնդիրները շատ են, […]

The post Կառուցելով կամուրջներ. «Ինձ համար նշանակություն չունի, թե մարդն ինչ սեռի, կրոնի, կողմնորոշման, ազգային պատկանելության է, ես բժիշկ եմ» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Աշխատելով որպես բժիշկ՝ սկսում ես ավելի խորությամբ պատկերացնել բժշկության անզորությունը, իսկ բուժառուները երբեմն հրաշքի են սպասում, բայց բժշկի հնարավորությունները սահմանափակ են։ Գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 2000 վիրահատություն կատարած վիրաբույժ Հայկ Հարությունյանը աշխատանքում բազմաթիվ դժվարություններ ու հուսահատության պահեր է ունեցել, բայց երբեք չի զղջացել մասնագիտության ընտրության համար։ 

«Մեր ոլորտում դժվարություններն ու խնդիրները շատ են, բայց երբեք չեմ մտածել հեռանալու մասին, թեև լավ առաջարկներ միշտ եմ ունեցել և հիմա էլ ունեմ։ Սիրում եմ իմ աշխատանքը, ու ջանք չեմ խնայել Հայաստանում բժշկությունն ավելի որակյալ դարձնելու համար»,- ասում է բժիշկը։ 

Փոքր տարիքից նա կենդանիների հետ շփվելու, նրանց մասին հոգ տանելու, բուժելու ու խնամելու ցանկություն է ունեցել։ Տան անդամները արդեն ենթադրում էին, որ տղան բժիշկ է դառնալու։ Բժշկի մասնագիտության հանդեպ սերը նրա մեջ ձևավորվել էր նաև այն պահից, երբ բուժքույր տատը Հայկին իր հետ աշխատանքի է տարել։

«Լուռ հետևում էի տատիս աշխատանքին։ Այդ ժամանակից որոշեցի բժիշկ դառնալ ու գնացի երազանքիս հետևից»,- ասում է Հայկ Հարությունյանը:

Բժիշկ, տրանսպլանտ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը մի քանի տասնյակ գիտական աշխատանքների, հոդվածների ու հրապարակումների հեղինակ է։ Մասնագիտական վերապատրաստումներ է անցել տարբեր երկրներում։ Ներկայումս աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Մասնագիտական հաջողություններին Հայկ Հարությունյանը հասել է քայլ առ քայլ, դժվարությունները հաղթահարելով, ամեն պահ սովորելով ու սովորեցնելով։ 

Բժշկի համար իր մասնագիտության մեջ ամենաբարդը անբուժելի հիվանդին բուժել չկարողանալն է, բայց նման դեպքերում էլ փորձում է հնարավորինս մեղմել ցավը, կողքին լինել, կյանքի որակը թեկուզև կարճ ժամանակով լավացնել, ցավերը թեթևացնել: 

Սառնասիրտ թվացող բժիշկներն էլ հաճախ հոգեբանական ծանր ապրումներ են ունենում։ Հայկ Հարությունյանը մի դեպք է մտաբերում, որն ամենաշատն է իր վրա ազդել։ 24 տարեկան երիտասարդ տղային մայրն էր բերել հիվանդանոց, տղան գունատ էր ու ուժասպառ։ Նրա մոտ արյան քաղցկեղ էին ախտորոշել, հետո ավշահանգույցներն էին մեծացած հայտնաբերել, ու երբ Հայկ Հարությունյանը տղայի որովայնի ներքին զննում է արել, տեսել, որ որովայնի ներսի պատն ամբողջությամբ ախտահարված է հանգույցներով, ու, անկախ իրենից, ասում է, աչքերում արցունքներ են հայտնվել։

«Ես հասկացա, որ այլևս անհնար է ինչ-որ բան անել։ Ես միշտ իմ պացիենտներին դուրս գրելիս ուրախ եմ ճանապարհում, ասում եմ՝ 7 օրից, 10 օրից կհանդիպենք, բայց այս դեպքում չգիտեի ի՛նչ ասել, որովհետև նույնիսկ կարող է չհասցնեինք հաջորդ կարը հանել։ Երկար ժամանակ այդ տղայի հայացքը հիշողությանս մեջ էր»,- հիշում է բժիշկը։

Նման իրավիճակները, ցավոք, հազվադեպ չեն, ու, բժշկի խոսքով, իր համար հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ շարունակել աշխատել, բուժել ու կյանքեր փրկել:

Հայկ Հարությունյանն ասում է, որ վերջերս նաև մանկական վիրաբուժություն է սովորել։

«Հաճախ մեր աշխատակիցների երեխաներին անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն անել ու գալիս, ասում են՝ կարո՞ղ ես դու վիրահատել, բայց եթե լիցենզիա չունես, բնականաբար, չես կարող, ուստի որոշեցի նաև երկրորդ մասնագիտացումը ստանալ։ Հիմա նաև մանկական վիրահատություններ եմ անում, այնպես որ կարող եմ 0-100 տարեկան բոլոր բալիկներին վիրահատելու»,- ծիծաղում է բժիշկը։

Ցանկացած ապաքինված հիվանդի հետ ստանում ես նոր լիցքեր ու նոր եռանդ: Էն երախտագիտության խոսքերը, ջերմությունը, որ հիվանդանոցի միջանցքում, փողոցում ու ցանկացած վայրում ստանում ես, ուժ են տալիս հաղթահարել բոլոր դժվարությունները։

«Վերջերս մտել եմ ծաղկի սրահ, երկու երիտասարդ մոտեցել են, ասում են՝ մեր բժիշկն ա, որ մեզ փրկել ա, ու ծաղիկը նվիրում են։ Ասում եմ՝ չեմ ուզում, պետք չի, բայց համառում են։ Բժշկի մասնագիտությունը հումանիզմի ամենաբարձրագույն արժեքն է, ու եթե բժիշկ ես ու չես կարող տանել բուժառուի ցավը, տառապանքը, նազուտուզը, ուղղակի չես կարող լավ բժիշկ լինել։ Բուժելու, մահճակալի մոտ նստելու գործը պետք է սիրես, նոր դրա հետևից գնաս»,- ասում է վիրաբույժը։

Սակայն մեծարելու և լավ խոսքերի կողքին բժշկի հանդեպ կարող է հակառակը տեղի ունենալ:

Բժիշկը, որ հազարավոր կյանքեր է փրկել, կարող է մեկ վատ ելքով դեպքի հետևանքով փնովվի ու ցեխ շպրտվի նրա վրա, իսկ բժիշկներին պաշտպանող որևէ համակարգ կամ մարմին չկա։ 

«Բժիշկին պաշտպանող համակարգ չկա, ու սա սխալ մոտեցում է»,- ասում է նա։ 

Համակարգային խնդիրների մասին խոսելիս բժիշկ Հարությունյանը մատնանշում է առողջության համապարփակ ապահովագրության բացակայությունը։ Եթե լիներ ապահովագրություն, ըստ նրա, իրավիճակը հնարավորինս կբարելավվեր, քանի որ բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու համար կան մի շարք հետազոտություններ, որոնք անհրաժեշտ է հանձնել տարին գոնե մեկ անգամ, այդ թվում՝ մեզի ու արյան ընդհանուր անալիզը, սոնոգրաֆիկ հետազոտությունը, կրծքագեղձի ու շագանակագեղձի սքրինինգային հետազոտությունը և այլն։ 

«Բժշկական ապահովագրության համակարգ ունենալը շատ կարևոր է»,- նշում է նա:

Փոփոխությունը

Հայաստանում լյարդի փոխպատվաստման մտահաղացումը բժիշկ Հարությունյանինն էր: Հիշում է՝ 2015-ին եռամսյա վերապատրաստման ծրագրով Թայվանում էր, վերադարձավ և առաջարկեց նաև Հայաստանում լյարդի փոխպատվաստում իրականացնել։ Գաղափարը մշակվեց, քննարկվեց ու իրականություն դարձավ։ 

«Արդեն 7 փոխպատվաստում է արվել, բոլորն էլ՝ բարեհաջող, միայն մեկ բուժառուի մոտ է օրգանիզմի յուրահատկությունից ելնելով բարդություն զարգացել։ Կանանցից 2-ը նաև մայրացել են, ընդ որում՝ մի կնոջ երկրորդ երեխան ապրիլի 4-ին է ծնվելու, խոստացել է անունը Հայկ դնել»,- ծիծաղում է բժիշկը։

Խտրականություն

Բժիշկ Հարությունյանը միանգամայն անընդունելի է համարում այն, որ Հայաստանում կարող են լինել դեպքեր, որ բուժառուն համապատասխան բուժօգնություն չստանա՝ այս կամ այն խոցելի խմբի ներկայացուցիչ լինելու պատճառով: 

«Ինձ համար կապ չունի, թե մարդն ինչ սեռի, կրոնական համոզմունքի, սեռական կողմնորոշման կամ ազգային պատկանելության է։ Ես բժիշկ եմ և պարտավոր եմ բուժօգնություն տրամադրել՝ չբարդացնելով մարդու վիճակը: Բայց լսել եմ դեպքեր, որ հրաժարվել են սպասարկել ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձին։ Ես ինքս վիրահատել եմ և կվիրահատեմ ցանկացած մարդու, որ ունի դրա կարիքը։ Մարդը մեղավոր չէ, նա ունի բոլոր ծառայություններից օգտվելու բոլոր իրավունքները»,- ասում է բժիշկը։ 

Բժիշկը 4-5 ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի է վիրահատել։ Ասում է՝ երբեմն փորձում է հասկանալ նաև նրանց, ովքեր չեն վիրահատում, մարդիկ վախենում են վարակվելուց, բայց դա ընդամենը իրազեկվածության պակաս է։ Գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որոնք պահպանելու դեպքում վարակվելու վտանգը նվազագույնի է հասնում, կամ գոյություն ունեն նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելիչ միջոցներ, որոնք ևս նման իրավիճակներում կարող են խնդրի լուծում դառնալ։ Վիրահատության պատրաստվելիս վիրահատող անձնակազմը նույնպես պետք է տեղեկացված լինի բուժառուի կարգավիճակից։

«Իմանալով, որ վտանգ կա, ավելի զգույշ ես աշխատում, թեև անվտանգության կանոնները միշտ պետք է պահպանել, որովհետև երբեք չգիտես, թե ով ինչ վարակ կարող է ունենալ, որովհետև վարակը 6 ամիս գաղտնի շրջան կարող է ունենալ։ Պետք է չվնասես քեզ, որ հետո չվնասես բուժառուին։ Ես իմ թիմին, որ մասնակցում են վիրահատությանը, ասում եմ վիրահատվող անձի դրական կարգավիճակի մասին, բայց մաշկի անգամ վերջին հասարակ կարը ասում եմ՝ թողեք, ես սա կանեմ, որովհետև իրենց համար ևս ինձ պատասխանատու եմ զգում»,- նշում է բժիշկն ու հավելում, որ գուցե եղել են դեպքեր, երբ իրեն փնովել են դրա համար, բայց իր համար միևնույն է, ուշադրություն չի դարձնում։

Բժշկական գաղտնիքի պահպանում

«Բժշկական գաղտնիքը պահպանելու համար մեզ մոտ հիվանդի, բուժկենտրոնի ու հիվանդի վիճակի մասին տեղեկությունը ստացող անձի հետ կնքվում է գաղտնիության համաձայնագիր։ Սա նշանակում է, որ բուժառուն ինքն է որոշում ու այդ որոշումը ստորագրությամբ վավերացնում, թե իր առողջական վիճակի մասին ում պետք է տեղեկություն տրամադրվի։ Դրանով պարտավորվում ենք նաև ապահովել գաղտնիությունը»,- պարզաբանում է Հայկ Հարությունյանը։

Այդ պայմանավորվածությունը խախտելու դեպքում տույժեր են նախատեսված։ Բժշկական գաղտնիքի պահպանումը առավել քան կարևոր է, սակայն լինում են նաև դեպքեր, երբ անձն ինքն է թույլատրում, որ իր առողջական վիճակի մասին տեղեկությունը քննարկվի հարազատների ներկայությամբ, մարդիկ էլ կան, որ թույլ չեն տալիս տեղեկություն տրամադրել և ոչ մեկին։ 

Ամեն դեպքում որոշողը բուժառուն է, բժշկի գործն էլ նրա առողջությունը վերականգնելն է։

«Ու վերջում՝ որպես բժիշկ ուզում եմ խորհուրդ տալ մարդկանց՝ սիրել սեփական անձը, որ երջանիկ լինեն ու հետևաբար կկարողանան նաև երջանկացնել, ու ստեղծենք մեր պատկերացրած լավ աշխարհը»,- եզրափակում է բժիշկ Հարությունյանը։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

MediaLab.am

The post Կառուցելով կամուրջներ. «Ինձ համար նշանակություն չունի, թե մարդն ինչ սեռի, կրոնի, կողմնորոշման, ազգային պատկանելության է, ես բժիշկ եմ» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Более 39 млн рублей направлено на летний отдых и оздоровление детей-сирот в Архангельской области



Здоровье

Доктор Кутушов: не стоит носить кроссовки в жару




Українські новини

Відомий аграрій Кормишкін, складає свої депутатські повноваження



Новости 24 часа

Вербовку Зеленского могут успешно применить?!



Game News

Embracer has closed Alone in the Dark studio Pieces Interactive



Москва

Политолог Марков рассказал, что российский боец MMA Джефф Монсон принял ислам



News Every Day

Frustrated England stars including Kane and Bellingham consoled by Wags and family in stands after tame Denmark draw



Настроение

Приморье. Взгляд.



Москва

В Москве состоится AdIndex City Conference для экспертов рекламы, маркетинга и PR



Концерт

Радость встречи с клоунами приносят массу положительных эмоций детям в Бурятии - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

Источник: экс-игрок «Динамо» и «Ростова» Норманн встречается с певицей Чеботиной



Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Домодедово

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Симферополь

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона



Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Проект Детского радио – победитель второго грантового конкурса Президентского фонда культурных инициатив

Политолог Марков рассказал, что российский боец MMA Джефф Монсон принял ислам

Показ мод, объединивший европейские и африканские мотивы, стал ярким событием вечерней программы фестиваля «Планета Юго-Запад»

Канадский министр Леблан: Оттава признала КСИР террористической организацией


Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.






Rss.plus

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.

Вербовку Зеленского могут успешно применить?!

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ  




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


МОК

МОК не допустил до Олимпиады сильнейших борцов и тхэквондистов из России



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России