Պաղեստինամետ ակտիվիստները գոմաղբ են լցրել Պենտագոնի ղեկավարի տան մոտ
Պաղեստինամետ ակտիվիստները գոմաղբ են լցրել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի տան մոտ: Այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականը նշում է, որ համացանցում հայտնվել են տեսանյութեր, որտեղ ցուցարարները գտնվում են ԱՄՆ պաշտպանության նախարարի տան մոտ՝ բղավելով. «Օսթին, պայքարելու ենք մինչև հրաժարական տաս: Օսթին, արթնացի՛ր՝ օկուպացիան հանցագործություն է»։
Պենտագոնի խոսնակը հաստատել է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ղեկավարի տան մոտ տեղի է ունեցել «փոքր բողոքի ցույց»՝ չհստակեցնելով մանրամասներ։