«Դուք ընկերներ ունեք Հայաստանում». Արարատ Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է ՀՀ
Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։ Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը,