Դատարանը մերժել է «ինտենսիվ այգիների» գործով էկոնոմիկայի նախարարության վարչության պետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Տ.Մ.-ի դատավարական պաշտպանությունը, ում նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու