Արարատ Միրզոյանը թուրքական հեռուստաալիքին հայտարարել է, թե Հայաստանը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը. նման բան չկա. «Հետք»
«Հետք». Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Նա խոսել էր, մասնավորապես, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից: ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարն անդրադարձել էր Ալմա–Աթայի հռչակագրին՝ նշելով. «Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա–Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ