Պետքարտուղար Բլինքենից հետո Ալիևին զանգահարել է նաև Ֆոն դեր Լայենը. «Ազատություն»
Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ վաղը Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահին զանգահարել է նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում, հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանի