«Երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առաջ պետք է պատասխան տա, դա էմոցիոնալ պոռթկում չէ, հստակ կանխամտածված է». Հակոբ Ասլանյան
«Այո, ես նպատակ չունեի, բայց ես դա չէի հանրայնացնի, եթե ինքը դա չգցեր ֆեյսբուք, հասկանո՞ւմ եք: Ես հանգիստ գնում էի, ինձ զանգեր եղան, ասացի նպատակ չունեմ դա բացելու: Արել է՝ թող ինքն իրենով տապակվի: Բայց մի քիչ հետո հանկարծ սկսում են զանգերը, որ արդեն ֆեյսբուքը պայթում է դրանից, այդ դեպքում ուրիշ բան չէր մնում անելը»: