«Հայրենյաց բարիքներ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը: Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3