ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան «Փաստինֆո»
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է ներկայանալ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստերին։Սիմոնյանը, որը սույն գործով առանցքային վկան է, չի ներկայանում արդեն երրորդ դատական նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկման առարկա է