Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել.
«Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։
Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում:
The post Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.