Ստանիսլավ Տարասով. «Հայաստանը փորձեց որակազրկել խաղաղապահներին, իսկ հիմա նրանք հեռանում են». «Հրապարակ»
Մեկնաբանություն խնդրեցինք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովից։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Տարասովը նախ շեշտեց՝ խաղաղապահների դուրսբերումը չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, ապա հռետորական հարց հնչեցրեց, թե խաղաղապահներն այնտեղ ո՞ւմ էին պաշտպանում։ Ըստ ռուս քաղաքագետի՝ այն բանից հետո, երբ Պրահայում Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային