Կարևոր է, որ մենք գործարար համայնքի հետ քննարկենք այն նախագծերը, որոնք հետագայում օրենք կամ կառավարության որոշում պետք է դառնան․ Գևորգ Պապոյան
Հանգստյան օրերին «Մանթաշյանց» գործարարների միության՝ ավանդական դարձած ֆորմատներից մեկը՝ «Mantashyants Business Weekend»-ը Ծաղկաձորում էին հավաքվել բիզնես ակումբի մոտ 300 գործարարներ, որոնց մի մասը Հայաստան էր ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Միջոցառման մեկնարկին գործարարներին ներկայացվել «Մանթաշյանց» ակումբի վերջին երեք ամիսների ձեռքբերումները։ Այդ ընթացքում ակումբականների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 550+ ցուցանիշը, իսկ