Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև․ Արմեն Աշոտյան
Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի… Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։ Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար