Բոլորը պատրաստակամ են «օգնելու» մեզ, միայն թե այդ «օգնությունից» մենք ոչինչ չենք շահում, այլ, ընդհակառակը, զիջում ենք ու տալիս. «Ազգ»
Չգիտեմ, քաղաքագիտության մեջ ինչպես են կոչվում այն երկրները, որոնցով «օգնելու» անվան տակ զբաղվում են բոլոր, գրեթե բոլոր արտաքին ուժերը, մինչ տվյալ պետությունից պետական ոչինչ չի մնում, ի վերջո սպառվում եւ ոչնչանում է: