Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
Ապրիլի 26-ի ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան:
Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մեկնարկել էին քաղաքացիների անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքում փողոցներ են փակվել։
Քաղաքացիները բեռնատարներով փակել էին Ազատության պողոտան՝ հաջակցություն տավուշցիների։
Բացի այդ, իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։ Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց ու մոտ 15 րոպե փակ պահել այն։