Կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Գաս Բիլիրաքիսի օրինագծով նախատեսվում է վերանայել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական օրինագծի ներկայացումը, որն առաջնորդեցին կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ, Նևադա) և Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), և որով նախատեսվում է վերանայել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ: 2024 թ.-ի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման ակտը վկայակոչում է 2023 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի, Ղարաբաղի