Գնդապետ Մախսուդյանի որդու համար գիշերը և առավոտյան ՁՊՎ-ում շտապօգնության մեքենա են կանչել
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է երեկ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկված գնդապետ Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը ընտրելու հարցով դատական նիստը: Առավոտյան այցելել էի Երևանի ՁՊՎ և տեսակցել նրան: Վահագնի արյան ճնշումը գիշերը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապ օգնություն կանչել, առավոտյան ինքնազգացողությունն էլի լավ չէր, նորից շտապ օգնություն էին կանչել: