Սալվադորի նախագահը կառավարության բոլոր անդամներին հավաքել է մի վայրում և գլխավոր դատախազին խնդրել նրանցից յուրաքանչյուրին հետաքննել կաշառակերության համար (տեսանյութ)
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն շոկի է ենթարկել կառավարության ողջ կաբինետին՝ պաշտոնյաներին հավաքելով մեկ վայրում և հայտարարելով, որ նրանցից յուրաքանչյուրի դեմ հետաքննություն կտարվի կոռուպցիայի վերաբերյալ:
Նախագահ Բուկելեն X-ում հրապարակել է տեսանյութ, որում կառավարության անդամների ներկայությամբ գլխավոր դատախազին հանձնարարում է հետաքննել բոլորին կաշառակերության համար:
Պաշտոնյաների ապշած արձագանքն ակնհայտ էր, գրում է skynews.com.au կայքը։
Տեսանյութը տարածվել է համացանցում և արժանացել օգտատերերի և ակտիվիստների գովասանքին: