ԱՄՆ ըմբշամարտի պատանիների առաջնությունում` Լոս Անջելեսից 17 տարեկան Հենրի Ասլիկյանը զբաղեցրել է առաջին տեղը. «Ամերիկայի ձայն»
Լոս Անջելեսի ամենամեծ մարզական դպրոցներից մեկում Հենրիի հաղթանակը մեծ ոգևորությամբ են ընդունել: Հուսով են, որ ապագայում ԱՄՆ օլիմպիական հավաքականներում հայ մարզիկների թիվը կավելանա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: