Ուկրաինան չի հաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում նույնիսկ ՆԱՏՕ-ի զենքով. Հունգարիայի ԱԳ նախարար
Սցենարը, երբ Ուկրաինան, նույնիսկ ՆԱՏՕ-ի զենքով, հաղթում է Ռուսաստանին՝ միջուկային տերությանը, անհնար է:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն։
«ՆԱՏՕ-ի նոր առաջարկը հիմնված է պատերազմը շարունակելու անհրաժեշտության վրա, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել։ Ե՛վ Մեծ Բրիտանիան, և՛ ՆԱՏՕ-ն պատերազմի ավարտը կապում են ռազմական ելքի հետ, որը լիովին անիրատեսական է։
Դրա իրականացման հնարավորությունը չափազանց փոքր է, նույնիսկ անիրատեսական։ Այս հակամարտությունը լուծում չունի մարտի դաշտում»,- ասել է նա։
«Ուկրաինան չի կարողանա հաղթել այս պատերազմում... Այս տեսակի պատերազմում միջուկային տերությանը հաղթելը գրեթե անհնար է»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։