Այդ տրամաբանությամբ 2017-ին էլ Սերժ Սարգսյանն էր լեգիտիմ, որովհետև ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն էր ստացել, ընդ որում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել էր այդ ընտրությունների արդյունքները. «ՉԻ»
Երևանի կենտրոնում միանգամից մի քանի տասնյակ հազար մարդկանց ներկայությունից սարսափահար ՔՊ-ականներն ավելի խելացի բան չէին կարողացել մտածել, քան սոցկայքերում շեֆի պատկերը տարածելը՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Պատվերը, անկասկած, հենց շեֆն էր իջեցրել՝ դրանով իսկ ցույց տալով, որ իր հրաժարականը պահանջողների դեմ ամենահզոր փաստարկը համարում է սեփական լեգիտիմությունը (ինչը ենթադրում է նաև, որ իրեն հրաժարական պարտադրելու