Պարզվել է Սլովակիայի վարչապետի դեմ մшհափnրձ կատարած անձի ինքնությունը (տեսանյութ)
Պարզվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած անձի ինքնությունը:
Սլովակական լրատվամիջոցները հայտնում են, որ դա հայտնի սլովակ գրող Յուրա Ցինտուլանն է։
Նշվում է, որ 71-ամյա գրողը ընդդիմադիր Առաջադիմական Սլովակիա կուսակցության կողմնակիցն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:
Հարձակվողը ձերբակալվել էր։
Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում։